ԳԻՆԵՇՈՂ-ը ընտանեկան գինեգործություն է, որը գտնվում է Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղում՝ Հայաստանի ամենահայտնի գինեգործական տարածաշրջաններից մեկում։ Մենք ստեղծում ենք գինի՝ համադրելով սերունդների փորձը, տեղական խաղողը և ժամանակակից մոտեցումները։
🍷 Բնական | 🍇 Տեղական խաղող | ❤️ Ընտանեկան ավանդույթ
Մեր պատմությունը
Մեր գինին սկսվում է խաղողի այգուց։ Յուրաքանչյուր ողկույզ հավաքվում է ճիշտ պահին, որպեսզի պահպանվի խաղողի բնական համն ու բույրը։
ԳԻՆԵՇՈՂ-ը պարզապես գինի չէ. այն պատմություն է Վայոց Ձորի բնության, մարդկանց և հայկական գինեգործության հազարամյա ավանդույթների մասին։
Մեր գինիները

Areni Dry Red- առկա
Արենի Կարմիր Կիսաչոր գինին պատրաստվում է Վայոց ձորի <<Արենի>> խաղողի ընտիր բերքից։ Այն առանձնանում է խորը ռուբինագույն երանգով, հարուստ բույրով և ներդաշնակ համով։ Համային փնջում բացահայտվում են հասած բալի, մոշի, սալորի և կարմիր հատապտուղների նուրբ երանգներ, որոնք լրացվում են մեղմ քաղցրությամբ և հաճելի թարմությամբ։ Երկարատև, թավշյա հետհամը գինուն հաղորդում է նրբագեղություն և արտահայտում Արենի խաղողի յուրահատուկ բնավորությունը։
Rosé- պատրաստաման ընթացքում
Թեթև, թարմ և մրգային՝ կատարյալ ամառային երեկոների համար։
White Wine- պատրաստաման ընթացքում
Թարմ բույր, հավասարակշռված թթվայնություն և նուրբ մրգային ավարտ։
Գինու համտես
Հրավիրում ենք այցելելու մեր գինեգործություն և վայելելու.
- 🍷 Գինու համտես
- 🍇 Այց խաղողի այգի
- 🧀 Տեղական պանիրներ և հայկական ուտեստներ
- 📖 Գինու պատրաստման պատմություն
- 📸 Անմոռանալի լուսանկարներ Վայոց Ձորում
Ինչու ընտրել մեզ
✅ Ընտանեկան գինեգործություն
✅ Սահմանափակ արտադրություն
✅ Բարձրորակ տեղական խաղող
✅ Ավանդույթ և նորարարություն
✅ Ջերմ ընդունելություն յուրաքանչյուր հյուրի համար
Այցելեք մեզ
📍 Ելփին, Վայոց Ձոր, Հայաստան
Մեր դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել հայկական գինու իրական համը։
📞 +37477151536
📞 +37498142228
Շնորհակալություն, որ ընտրել եք ԳԻՆԵՇՈՂ-ը։

